Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Ի՞նչ է շագանակագեղձի քաղցկեղը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է շագանակագեղձի քաղցկեղը. izmirlianmedicalcenter.com

Շագանակագղձի քաղցկեղն (ՇՔ) ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է 70-ից բարձր տարիքի տղամարդկանց մոտ: Հյուսիսային և Հարավային Եվրոպայում այն հանդիպում է 100.000 հոգուց՝ ավելի քան 200-ի մոտ,  ունենալով բարձրացման միտում:

 

Շագանակագեղձի քաղցկեղը շագանակագեղձում առաջացած չարորակ նորագոյացություն է: Հիմնականում ունենում է դանդաղ սկիզբ՝ առանց ախտանիշների ի հայտ գալու: Առաջացման հավանականությունը տարիքի հետ բարձրանում է: Ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները և կյանքի տևողության երկարացումը թույլ են տալիս հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղների մեծ մասը:

Կան մի քանի հայտնի ռիսկի գործոններ, որոնցից ամենագլխավորը մեծ տարիքն է: ՇՔ-ը հազվադեպ է հանդիպում 40-ից ցածր տարիքային խմբերում, և ավելի հաճախ զարգանում է 65-ն անց տղամարդկանց մոտ: Ազգակիցների մոտ նկարագրված դեպքերը կարող են բարձրացնել առաջացման հավանականությունը:

ՇՔ-ը հիմնականում ընթանում է առանց ախտանիշների: Հաճախակի հայտնաբերվում է արյան մեջ ՊՍԱ (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն) մակարդակը որոշելուց հետո: Եթե ՊՍԱ մակարդակն արյան մեջ բարձր է, բժիշկը նշանակում է մի քանի հետազոտություններ ևս՝ հայտնաբերելու պատճառը: Միայն ՊՍԱ թեստի արդյունքները բավարար չեն շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշելու համար: Պարզելու համար՝ կա՞ն արդյոք շագանակագեղձում ուռուցքային փոփոխություններ, թե՝ ոչ, հիմնականում կատարվում է ՊՍԱ և ուղիղաղիքային մատնային հետազոտություն (մատնային քննությամբ բժիշկը ցուցամատի օգնությամբ ստուգում է գեղձի չափերը, եզրերը և կոնսիստենցիան):

Բժիշկը կարող է առաջարկել կատարելու վերոնշյալ հետազոտությունները, երբ առկա են միզային ախտանիշներ, ինչպիսիք են.

  •     հաճախամիզություն կամ մեզի շիթի թուլացում,
  •     մեզի մեջ արյան առկայություն,
  •     էրեկցիայի հետ կապված խնդիրներ,
  •     անմիզապահություն,
  •     կղազատումը կառավարելու անկարողություն,
  •     ցավ կոնքում, գոտկային շրջանում, կրծքավանդակում, ստորին վերջույթներում,
  •     թուլացած ստորին վերջույթներ,
  •     սկրային բնույթի ցավեր, որոնք կարող են ուռուցքի տարածման (մետաստազների) հետևանք լինել:


ՇՔ հայտնաբերման համար օգտագործվող հիմնական հետազոտությունն արյան մեջ ՊՍԱ մակարդակի որոշումն է, որի նորմայից բարձր լինելը շագանակագեղձի բջիջների վնասված լինելու հետևանք է, ինչը կարող է տեղի ունենալ ուռուցքի, սակայն, առավել հաճախ, բորբոքման կամ բարորակ գերաճի հետևանքով: ՊՍԱ բարձր ցուցանիշի և/կամ ուղիղաղիքային մատնային հետազոտության բացասական արդյունքների վրա հիմնվելով՝ բժիշկը կարող է առաջարկել շագանակագեղձի ներուղիղաղիքային բիոփսիա կատարել: Հիշենք, որ շագանակագեղձի բիոփսիան միակ հետազոտությունն է, որը կարող է ժխտել կամ հաստատել շագանակագեղձի քաղցկեղի առկայությունը:

Բիոփսիայի ընթացքում՝ ուղիղաղիքային ուլտրաձայնային հսկողությամբ (սոնոգրաֆիա)՝, տեղային անզգայացման ներքո, շագանակագեղձից վերցվում են 8-12 մանր կտորներ: Կտորները վերցվում են՝ անցկացնելով ասեղը ուղիղ աղիքից դեպի շագանակագեղձի կասկածելի օջախ:

Գունավոր դոպլեր հետազոտությունը, որը ուլտրաձայնային հետազոտության տեսակներից է, հնարավորություն է տալիս էկրանին տեսնել բոլոր այն կասկածելի օջախները, որոնք տեսանելի չեն սովորական ուլտրաձայնային հետազետությամբ, և բիոփսիայի արդյունքում կտորներ վերցնել հենց այդ հատվածներից՝ դարձնելով ախտորոշումն առավել ստույգ:

 

Իզմիրլյան բժշկական կենտրոնն, ունենալով բարձր որակավորված ուրոլոգիական բաժանմունք և վերջին սերնդի գունավոր դոպլեր սարք, հնարավորություն է տալիս կատարել եվրոպական չափանիշներին համապատասխան շագանակագեղձի ներուղիղաղիքային բիոփսիա:

Իզմիրլյան Բժշկական կենտրոն
Ուրոլոգիական բաժանմունք
Հայաստան, Երևան, Ահարոնյան փող., 6 շենք
Հեռախոս. +374 10 24 24 83   

  

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

 Հարգելի Vanik Sayadyan, բարև Ձեզ: Ձեր նկարագրած գանգատներն ավելի բնորոշ են շագանակագեղձի խրոնիկական բորբոքմանը, որը հաճախակի հանդիպող խնդիր է Ձեր տարիքի տղամարդկանց շրջանում: Հարկավոր է դիմել ուրոլոգի համապատասխան բուժում ստանալու համար:

vanik sayadyan 57 tarekan

09.01.2016

es gishere 1-2 angam mizum em unem erekciayi xndir sexsic heto sermna hzaytkum chi linum inchn e patchare asaceq xndrem/// heto unem hotarutyan xaxtum ev achqeri mrmroc ,,,naxoroq shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ